Արտակ Բեգլարյանը անժամկետ նստացույց է սկսել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց (տեսանյութ)
ՏեսանյութերՈրոշել եմ անժամկետ նստացույց անել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև հստակ պահանջներով։ Այս մասին հայտարարել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում ստիպված են գնալ ոչ ստանդարտ և ագրեսիվ գործողությունների և ներկայացրել 8 կետից բաղկացած հիմնական պահանջները։
«Առաջինը՝ պահանջում եմ ՄԱԿ-ի գրասենյակից, որպեսզի հստակորեն դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները և ահաբեկչությունը Արցախի ժողովրդի հանդեպ։ Երկրորդ՝ պահանջում եմ ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ անդամներից քննարկել այս հարցը ԱԽ-ում և լրացուցիչ միջազգային անվտանգության երաշխիքներ ապահովել Արցախի ժողովրդի համար։ Երրորդ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի կառավարություններից հստակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և սանձել Ադրբեջանի հետագա ցեղասպանական գործողությունները։ Հինգերորդ՝ Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում թոթափել անտարբերությունը, անօգնականության զգացողությունը և հասկանալ, որ մեզնից կախված շատ բան կա, ակնկալում եմ, որ հնարավորինս խոսվի Արցախի մասին՝ թե՛ մեր հայրենակիցների, և թե՛ օտարների մոտ։ Վեցերորդ՝ ակնկալում եմ, որ նրանք, ովքեր կարող են, միանան նստացույցին կամ այլ գործողություններին, հրավիրեն այս երկրների ուշադրությունը։ Յոթերորդ՝ Սփյուռքի մեր հայրենակիցները իրենց հյուրընկալ երկրների կառավարություններին բոլոր հնարավոր գործողություններով ստիպեն, որ իրենք նույնպես դատապարտեն և կանխեն Ադրբեջանի հետագա ահաբեկչությունը։ Ութերորդ՝ իրազեկել օտար հասարակություններին, լրավամիջոցներին այս իրավիճակի մասին և ներկայացնել, որ 120․000 մարդ կանգնած է ցեղասպանության ռիսկի առջև»,- ասաց Բեգլարյանը։
Նա նշեց, որպետք է կարողանանք անել ամեն ինչ՝ Արցախում ցեղասպանության ռիսկը վերացնելու ուղղությամբ։