Հռոմի պապը հորդորել է ավելի համեստ տոնել Սուրբ Ծնունդն ու նվերի վրա տնտեսած գումարն ուղարկել ուկրաինացիներին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հորդորել է հավատացյալներին այս տարի ավելի համեստ տոնել Սուրբ Ծնունդը, իսկ տոնակատարությունների և նվերների վրա տնտեսած գումարն ուղարկել Ուկրաինայի կարիքավոր մարդկանց։ Այս մասին հայտնում է Vatican News-ը:
«Լավ է տոնել Սուրբ Ծնունդը, նշել տոները: Բայց եկեք մի փոքր նվազեցնենք սուրբծննդյան ծախսերի չափը: Եկեք Սուրբ Ծնունդը դարձնենք ավելի համեստ, ավելի համեստ նվերներով, և այն, ինչ մենք խնայում ենք, կուղարկվի ուկրաինացի ժողովրդին, որը դրա կարիքն ունի», - ասել է նա:
«Սուրբ Ծնունդ՝ այո՛, Տիրոջ հետ խաղաղությամբ՝ այո՛, բայց միևնույն ժամանակ ուկրաինացիներին պահելով մեր սրտերում: Եկեք նրանց համար կոնկրետ քայլ անենք»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: