«Հայաստանը իսկապես ունի զբոսաշրջային մեծ ներուժ». Քերոբյանը մասնակցել է Armenia.travel կայքի շնորհանդեսին
Դեկտեմբերի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է նոր՝ Armenia.travel կայքի շնորհանդեսին։
Միջոցառման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները և ներկայացրել 2023 թվականին նախատեսվող աշխատանքներն ու ծրագրերը:
Վահան Քերոբյանն իր ելույթում նշել է, որ այս տարվա ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի թիմի իրականացրած աշխատանքի շնորհիվ նշանակալի արդյունքներ են գրանցվել․ «Այդ ձեռքբերումներից կցանկանայի մատնանշել Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդի ստեղծումը և միջազգային հարթակներում այն ներկայացնելը: Հայաստանը իսկապես ունի զբոսաշրջային մեծ ներուժ՝ իր եզակի պատմամշակութային ժառանգության, չբացահայտված հետաքրքիր վայրերով, յուրահատուկ խոհանոցով և զբոսաշրջային այլ ուղղություններով, որոնք էլ ավելի տեսանելի և ներկայանալի կդառնան նոր կայքի գործարկման շնորհիվ»,- հավելել է նախարարը։
Armenia.travel կայքում ներկայացված է լինելու Հայաստանի զբոսաշրջային ոլորտի մասին ամբողջական և հետաքրքիր տեղեկատվություն։