«Զրոյական Covid-ի» քաղաքականությունից Չինաստանի հրաժարումը կվատթարացնի գլոբալ էներգետիկ ճգնաժամը
«Զրոյական Covid-ի» քաղաքականությունից Չինաստանի հրաժարումը կարող է բարձրացնել բնական գազի պահանջարկը, ինչը կարող է սահմանափակել մատակարարումները Եվրոպա եւ ասիական երկրներ, տեղեկացրել է Bloomberg-ը։
Չինական ազգային օֆշորային նավթային կորպորացիան ներկայում ձգտում է ապահովել գերսառեցված վառելիքի լրացուցիչ մատակարարումներ հաջորդ տարվա համար։ Հեղուկացված բնական գազի ամենամեծ գնորդներից մեկի վերադարձը շուկա հաջոդել է պահանջարկի իջեցման փուլին՝ պայմանավորված վիրուսային սահմանափակումներով, եւ կարող է վկայել ներուծման վերականգնման մասին։
Պեկինի՝ նորից տնտեսությունը բացելու եւ Covid-19-ի հետ ապրելու ձգտումը հանգեցրել է ներքին սահմանափակումների մեծ մասի չեղարկմանը։ Դա կխորացնի խնդիրը Եվրոպայի համար եկող տարի, քանի որ այն պատրաստվում է 2023/24թթ. ձմռանը բնական գազի ոչ մեծ քանակությամբ կամ առանց դրա։
Cnooc էներգետիկայի ինստիտուտի նախագահ Վան Չժենյանի խոսքով՝ չինական գազի ներմուծումը 2023թ. 7 տոկոսվ ավելին կլինի, քան այս տարի։
Կանխատեսումը հակասում է դեռեւս թույլ արդյունաբերական պահանջարկին։ Շատ գործարաններ աշխատողներին տուն են ուղարկում ավելի շուտ, քան սովորաբար, այն դեպքում, երբ տեղի արտադրությունը եւ ռուսական մատակարարումների հոսքերն ավելանում են։
Բայդ արդեն կան նշաններ, որ Չինաստանը պետք է ավելացնի ՀԲԳ գնումները, որպեսզի պատրաստվի հաջորդ տարվան։ ENN Energy հետազոտական խմբի տվյալներով՝ հյուսիսային նավահանգիստներում պաշարներն ավելի արագ են սպառվում, քան սովորաբար, սառը եղանակի պատճառով, իսկ ՀԲԳ ներքին գները աճի միտում ունեն։
Եվ որ ավելի վատ է՝ Կենտրոնական Ասիայից խողովակաշարային գազի մատակարարումների կրճատումը նշանակում է, որ Չինաստանը, գուցե, ստիպված լինի հենվել ծովային ՀԲԳ-ի վրա, որպեսզի բավարարի պահանջարկի կանխատեսվող աճը։ Դա պետական էներգետիկ ընկերություններին ուղիղ մրցակցության մեջ կդնի Եվրոպայի հետ՝ հիմնական մատակարարներից ծովային վառելիքի առաքման համար, ներառյալ ԱՄՆ-ը եւ Կատարը։
Այս ամենը կարող է զարգացող երկրներում էլ ավելի դժվարացնել վառելիքի մատակարարումների ապահովումն էլեկտրակայանների եւ ջեռուցման համար։ Դա կարող է ավելացնել էլեկտրաէներգիայի անջատումների հաճախակիությունն այնպիսի երկրներում, ինչպիսի են Պակիստանը, Բանգլադեշը եւ Ֆիլիպինները։