Էրդողանը փորձում է քաոս ստեղծել Թուրքիայում, որպեսզի հաղթի հաջորդ ընտրություններում
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է քաոս ստեղծել Թուրքիայում, որպեսզի հաղթի հաջորդ ընտրություններում, որոնք նախատեսված են 2023թ. հունիսին։ Այս մասին FRANCE 24 հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Cumhuriyet- նախկին գլխավոր խմբագիր Ջան Դունդարը։
2016թ. Դունդարը դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման մի տեսանյութի հրապարակման համար, որտեղ ցուցադրվել էր թուրքական զենքի մաքսանենգությունը ջիհադականներին Սիրիայում։ Նա փախել էր Գերմանիա 2016թ.՝ դատի ժամանակ իր դեմ մահափորձից հետո։
«Էրդողանի ձեռքերը Եվրոպայի եւ արեւմտյան աշխարհի շատ երկրների հանդեպ երկար են,- ասել է Դունդարը։- Նա բլեֆ է անում, շանտաժի է ենթարկում եվրոպական կառավարություններին, որպեսզի արտահանձնեն այնպիսի մարդկանց, ինչպիսին ես եմ... Անգամ եթե ես Գերմանիայում եմ ապրում, ինձ լիովին ազատ չեմ զգում»։
«Շվեդիան որոշել է հանուն Էրդողանի փոխել իր սահմանադրությունը եւ ահաբեկչության սահմանումը, որպեսզի Էրդողանին տա այն, ինչը նա ցանկանում է։ Եվ սա այնիսի խայտառակ բան է։ Ես ցանկանում եմ, որպեսզի եվրոպական երկրները հավատարիմ մնան իրենց իդեալներին եւ հրաժարվեն Էրդողանի շանտաժից»։
«Էրդողանը խոշոր մեդիա-մագնատ է դարձել Թուրքիայում, ԶԼՄ-ներ ունի։ Նրան մոտ կանգնած գործարարները գնել են ԶԼՄ-ները Թուրքիայում։ ԶԼՄ-ների մոտ 80 տոկոսն այժմ վերահսկվում է Էրդողանի կողմից։ Մյուսները կամ սպառնալիքի տակ են, կամ արդեն բանտում են։ Այնպես որ, մեզ մնացել են մի քանի սոցիալական ցանցեր եւ արտաքսման մեջ գտնվող ԶԼՄ-ներ»,- ասել է Դունդարը։
Նոր օրենքով, որն ընդունել է Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերին, թղթակիցները եւ սոցցանցերի օգտատերերը կարող են դատապարտվել երեք տարվա բանտարկության «ֆեյք նորությունների» տարածման համար։ Դունդարը նշել է, որ «ընտրություններին վեց ամիս է մնացել, եւ, իհարկե, դա Էրդողանին հսկայական առավելություն է տալիս»։
Էրդողանն «անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մնա իշխանության ղեկին (...) եւ հենց դրա համար նա փորձում է առզմական գործողություն սկսել Սիրիայի դեմ. տառացիորեն երեկ նա սպառնում էր Հունաստանին։ Նա փորձում է քաոսի ինչ-որ մթնոլորտ ստեղծել, մարդկանց համոզել, որ երկրին ուժեղ առաջնորդ է պետք, ոչ թե կոալիցիոն կառավարություն»,- նշել է Դունդարը։