2023թ. ՕՊԵԿ-ն սպասում է նավթի համաշխարհային պահանջարկի կայուն աճ
2023թ. ՕՊԵԿ-ն սպասում է նավթի համաշխարհային պահանջարկի կայուն աճ՝ պոտենցիալ տնտեսական աճով, կապված Չինաստանում COVID-19-ի դեմ պայքարի թուլացման հետ, ինչն այս տարի հանգեցրել է երկրում նավթի սպառման կրճատման առաջին անգամ երկար տարիների ընթացքում։
2023թ. նավթի համաշխարհային պահանջարկը կավելանա օրական 2,25 մլ բարելով կամ մոտ 2,3 տոկոսով, նշվել է ՕՊԵԿ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) ամենամսյա հաշվետվությունում։ Կանխատեսումը եղել է կայուն նոյեմբերից սկսած։
«Չնայած գլոբալ տնտեսական անորոշությունը բարձր է, իսկ աճի ռիսկերը կարեւոր տնտեսություններում նախկինի պես նվազման միտում ունեն, հայտնվել են դրական գործոններ, որոնք կարող են հավասարակշռել ընթացիկ եւ գալիք խնդիրները»,- նշվել է հաշվետվությունում։ «Արեւելյան Եվրոպայում աշխարհաքաղաքական հակամարտության լուծումը եւ Չինաստանի քաղաքականության թուլացումը COVID-19-ի դեմ պայքարում կարող են որոշ պոտենցիալ աճ ապահովել»։
ՕՊԵԿ տվյալներով՝ Չինաստանի պահանջարկը 2022թ. կազմել է միջինը օրական 14,79 մլն բարել, ինչը 180 000 բարելով քիչ է, քան 2021թ.։
Հաշվետվությունում ՕՊԵԿ-ը բարձրացրել է 2022թ. տնտեսական աճի կանխատեսումը 2,8 տոկոսի եւ 2023-ը թողել 2,5 տոկոսի մակարդակին։ Համավարակի դեմ քաղաքականության մեղմումից բացի նշվել է նաեւ հումքի գների իջեցումը։
«Աճի պոտենցիալը կամ, գոնե, հավասարակշռող գործոնները, կարող են բխել այն բանից, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հաջողությամբ է հաղթահարում «փափուկ վայրէջքը» ԱՄՆ-ում, ինչպես նաեւ հումքային ապրանքների գների շարունակվող իջեցումից եւ լարվածության թուլացումից Արեւելյան Եվրոպայում»,- նշել են ՕՊԵԿ-ում։