Եվրոպայի գազի շուկան բախվում է ռիսկերի՝ ԵՄ-ում գների սահմանափակումների պատճառով․ Equinor
Սահմանափակման նպատակը եվրոպացի սպառողներին էներգակիրների գների կտրուկ աճից պաշտպանելն է։
Գազի գները սահմանելու Եվրահանձնաժողովի ծրագիրը սպառնում է հանգեցնել Եվրոպայի գազային շուկայում լիկվիդայնության նվազման, ինչը սպառնալիք կստեղծի դրա գործունեության համար: Այս մասին Reuters-ին ասել է նորվեգական նավթային Equinor ընկերության առեւտրի բաժնի ղեկավար Հելգե Հաուգանեն։
Սահմանափակման նպատակը եվրոպացի սպառողներին էներգակիրների գների կտրուկ աճից պաշտպանելն է։
Equinor-ին ամենաշատը մտահոգում է այն, թե ինչ է տեղի ունենում գազի շուկայում լիկվիդայնության հետ, ասել է Հաուգանեն:
Հաուգանեն նախկինում ահազանգել էր շուկայի լիկվիդայնության մասին։ Սեպտեմբերին նա նախազգուշացրել էր, որ շուրջ 1,5 տրիլիոն եվրոն, որը կապված է մարժայի պահանջների հետ, որոնք թրեյդերները վճարում են դեֆոլտից պաշտպանվելու համար, կարող են հանգեցնել գազի եւ էլեկտրաէներգիայի շուկայի լիկվիդայնության եւ կբախվեն դժվարությունների շուկայի ավելի մանր մասնակիցների համար:
«Կարծում եմ, որ գների վերին շեմը մի բան է, որին մենք պետք է ուշադրություն դարձնենք»,- ասել է Հաուգանեն:
«Equinor-ի տեսանկյունից մենք դեռ պետք է կարողանանք մեր գազը հասցնել շուկաներ, եւ մենք պետք է գազ հասցնենք այն շուկաներ, որտեղ այն ամենաշատն է պետք»:
Equinor-ը դարձել է Եվրոպա բնական գազի խոշորագույն մատակարարը։ Ընկերությունն իր գազի մեծ մասը վաճառում է ֆիզիկական շուկայում մեկ օր առաջ կամ նույնիսկ նույն օրը, ինչը դուրս է գալիս շուկայում միջամտության ընթացիկ ծրագրերի շրջանակներից:
Բայց ինչպես մյուս քննադատները, Հաուգենեն ասել է, որ ֆինանսական պայմանագրերի սահմանափակումը կարող է վանել մասնակիցներին, այդ թվում՝ Equinor-ին:
Նրա խոսքով՝ Equinor-ը, այլ խոշոր նավթային ընկերությունները եւ առեւտրային տները կկարողանան այլընտրանքներ գտնել իրենց ռիսկերը կառավարելու համար, սակայն փոքր արդյունաբերական խաղացողներն առանց սեփական առեւտրային կազմակերպության չեն ունենա նույն երկկողմ կամ արտաբորսային հնարավորությունները:
Միաժամանակ, Equinor-ը կրկնապատկել է տարեկան կտրվածքով կնքված գազային նոր երկկողմ պայմանագրերի ծավալները՝ ընդհանուր ավելի քան 50 միլիարդ խորանարդ մետրի համար, ասել է Հաուգենեն:
Նա հավելել է, որ այդ պայմանագրերը սովորաբար կապված են գազի գների տարբեր ինդեքսների հետ եւ նախատեսում են մինչեւ 10 տարի մատակարարման ժամկետներ։ Նա նաեւ հավելել է, որ Equinor-ը բաց է ավելի երկարաժամկետ ֆիքսված գնով պայմանագրերի քննարկման համար, սակայն մինչ այժմ գնորդների կողմից հետաքրքրությունը սահմանափակ է եղել: Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ նման պայմանագրերը նաեւ գնորդների համար գների կառավարման ռիսկ են պարունակում՝ սփոթ շուկայում գազի գների անկման դեպքում: