Ողբերգական դեպք Ֆինանսների նախարարությունում. աշխատակցուհին ընկել է աստիճաններից ու մահացել
ՀՀ ֆինանսների նախարարությունում երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Նախարարության աշխատակցուհիներից 65-ամյա Ալիսա Ա-ն վայր է ընկել աստիճաններից և գլուխը հարվածել բազրիքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։
Ոստիկանությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։