Չինաստանը Թայվանի ՀՕՊ գոտի է ուղարկել 18 միջուկային ռմբակոծիչներ
Չինաստանը Թայվանի հակաօդային պաշտպանության գոտի է ուղարկել միջուկային մարտագլխիկներ կրող 18 ռազմավարական ռմբակոծիչներ։ Այս մասին գրում է Insider Paper-ը՝ հղում կատարելով Թայվանի պաշտպանության նախարարությանը։
Թայվանի զինվորականները հաղորդում են, որ չինական H-6 հեռահար ռմբակոծիչները առաջ են շարժվել 21 ինքնաթիռներից բաղկացած ավիախմբի կազմում: Նախորդ օրվա ընթացքում ՉԺՀ ռազմաօդային ուժերը մտել են Թայվանի հարավ-արեւմտյան ՀՕՊ ճանաչման գոտի, որը, ըստ Insider Paper-ի, մասամբ հատվում է Չինաստանի ՀՕՊ գոտու հետ եւ ընդգրկում է մայրցամաքի մի մասը:
Հոդվածի հեղինակը նշում է, որ չինական ինքնաթիռների հայտնվելու մասին Թայբեյի հայտարարությունը հաջորդել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Պեկինը պատժամիջոցներ էր սահմանել դեպի Չինաստան թայվանական ապրանքների ներկրման համար։ Արգելքը վերաբերել է Թայվանից ներկրվող սննդին եւ ալկոհոլին: