Մինսկում քրեական գործ են հարուցել նախագահի նախկին թեկնածու Տիխանովսկայայի եւ այլ անձանց դեմ
Մինսկում քրեական գործ են հարուցել նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի եւ մի շարք այլ անձանց դեմ՝ Լեհաստանում եւ Լիտվայում ռազմականացված ծայրահեղական կազմավորում ստեղծելու համար, հաղորդում է Ինտերֆաքսը։
«ՆԳՆ նյութերի հիման վրա քննիչները քրեական գործեր են հարուցել եւ մեկ վարույթում միացրել ծայրահեղական կազմավորում ստեղծելու կամ դրան մասնակցելու համար Վ. Ս. Սաաշչիկի, Ս. Գ. Տիխանովսկայայի, Ա. Ա. Ազարովի եւ այլ անձանց նկատմամբ: Ներկայումս քրեական գործով ստուգում է անցնում ավելի քան 200 մարդ»,-նշել է ՆԳՆ ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ «Պոսպոլիտոե ռուշենիե» ծայրահեղական կազմավորումը ցանկանում էին օգտագործել 2024-2025 թվականների ընտրությունների ժամանակ իրավիճակն ապակայունացնելու համար։