Amundi-ի ներկայացուցիչների հետ քննարկել ենք ՀՀ տնտեսության արդիականացման, կապիտալի շուկայի զարգացման հարցեր. Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր հանդիպել է Amundi Եվրոպայում ամենախոշոր ակտիվների կառավարման, Ֆրանսիական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթի, «Ամունդի-Ակբա Ասենթ Մենեջմենթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի, գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի և խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանի հետ։ Այդ մասին նախարարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
Նա նաեւ նշել է. «Քննարկել ենք Հայաստանի տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնությունների, կապիտալի շուկայի զարգացման, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների ներգրավման և առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։
Զրուցել ենք նաև տնտեսության տարբեր ճյուղերում նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։