Գերմանիայում կալանավորը պատանդ է վերցրել բանտի աշխատակիցներին
Գերմանական Բուրգ քաղաքում բանտարկյալը պատանդ է վերցրել ուղղիչ հիմնարկի երկու աշխատակցի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալությունը հայտնում է, որ մեկ ժամ անց հանցագործը վնասազերծվել է։ Պատանդները չեն տուժել։
Նշվում է, որ բանտարկյալը 30-ամյա աջ ծայրահեղական Ստեֆան Բ.-ն է: 2020 թվականից նա ցմահ ազատազրկման պատիժ է կրում 2019 թվականի հոկտեմբերի 9-ին Հալլե քաղաքի սինագոգում կրակելու և երկու մարդ սպանելու համար։ Իշխանությունները սինագոգի վրա կատարված հարձակումը համարել են աջ ծայրահեղական հակասեմական ահաբեկչություն։