Բողոքի ակցիա ընդդեմ ադրբեջանական սադրանքների. ուղիղ
Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանի քաղաքացիները բնապահպանների անվան տակ փակել են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը։ Արցախի 120 000 բնակիչները՝ երեխաներ, ծերեր, առողջական խնդիրներով մարդիկ, այս պահին զրկված են կյանքի ճանապարհից ու գտնվում են շրջափակման մեջ։
Երևանում՝ Ազատության հրապարակում Արցախում աղետը կանխելու պահանջով հավաք է մեկնարկել։ Քաղաքացիները նոր-նոր սկսում են հավաքվել։
Նշենք, որ ժամը 16։00-ին էլ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է բողոքի ակցիա տեղի ունենալու։