Կատարի ոստիկանության ավտոպարկում հայտնվել է 230 000 դոլար արժողությամբ Lamborghini Urus (լուսանկարներ)
Կատարի ոստիկանությունն իր ավտոպարկը համալրել է 230 000 դոլար արժողությամբ Lamborghini Urus շքեղ մեքենայով, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ այն գնվել է հատուկ երկրում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ:
Աղբյուրը նշում է, որ Կատարի ոստիկանությունն էկզոտիկ մեքենաների պակաս չունի: Դրա ավտոպարկում կան բազմաթիվ Porsche Panamera-ներ և Cayenne-ներ և նույնիսկ Lamborghini Gallardo: