Գոնե հիմա ճանաչեք Արցախի անկախությունը. Հրանտ Բագրատյանը՝ իշխանությանը
«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Հայաստանի իշխանություններին առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը։
«Խոսքս ուղղում եմ ՀՀ իշխանություններին. գոնե հիմա ճանաչեք Արցախի անկախությունը։ Հուշեմ նաեւ ընդունելի բանաձեւերից մեկը. «ՀՀ-ն ճանաչում է Արցախի հանրապետության անկախությունը, ինչպես նաեւ ցանկացած այլ կարգավիճակ, որով Արցախը դուրս է Ադրբեջանի հանրապետության կազմից»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրանտ Բագրատյանը։