Ես Ռոնալդուի ֆան չեմ, բայց այդ տղան մեծ հարգանքի է արժանի․ Բալոտելի
«Սյոնի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին աջակցել է Կրիշտիանու Ռոնալդուին ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո։
«Ես Կրիշտիանու ֆան չեմ, դա բոլորը գիտեն, բայց հանուն այն ամենի, ինչ նա արել է ֆուտբոլի համար, այդ տղան մեծ հարգանքի է արժանի»,- գրել է Բալոտելին սոցցանցերի իր էջերում։
Հիշեցնենք՝ Պորտուգալիայի հավաքականը 1/4 եզրափակչում նվազագույն հաշվով զիջեց Մարոկկոյին ու դուրս մնաց պայքարից։ Ռոնալդուն խաղը սկսել էր պահեստայինների նստարանին։
Աղբյուր ArmSport.am