Դաղստանի նախկին վարչապետը յուրացրել է ՌԴ ՊՆ-ի 108 միլիոն ռուբլի
Մոսկվայի Մեշչանսկի դատարանը Դաղստանի նախկին վարչապետ Մուխթար Մեջիդովին, որը մեղադրվում է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող 108 միլիոն ռուբլու յուրացման համար, հինգ տարվա ազատազրկման է դատապարտել քրեակատարողական գաղութում։
Նաև դատարանը նախկին պաշտոնյային պարտավորեցրել են վճարել 900 հազար ռուբլի տուգանք։
Ավելի վաղ դատախազը ութ տարվա ազատազրկում էր խնդրել Մաջիդովի համար՝ խոշոր չափերի խարդախության քրեական գործով։ Դաղստանի նախկին վարչապետին մեղադրել են պաշտպանության նախարարության ռադարների արտադրության համար 108 մլն ռուբլի յուրացնելու համար։ Այս գործով ևս մի քանի մեղադրյալներ դատապարտվել են հատուկ կարգով։