Շևչենկոն կարող է գլխավորել ԱԱ-2022-ից դուրս մնացած հավաքականներից մեկը
Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է գլխավորել Լեհաստանի հավաքականը։ Այս մասին հաղորդում է Onet.pl-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (PZPN) նախագահ Ցեզարիյ Կուլեշան կարող է ևս 12 ամսով երկարաձգել ներկայիս մարզիչ Չեսլավ Միխնևիչի հետ պայմանագիրը, որն ավարտվում է այս տարվա վերջում։
Սակայն Կուլեշան վերջերս ասել էր, որ արագ որոշումներ կայացնելու կարիք չկա, քանի որ թիմի մյուս հանդիպումները կայանալու են միայն մարտի վերջ։
Հաղորդվում է, որ PZPN նախագահը երազում է հավաքական հրավիրել Անդրեյ Շևչենկոյին, որը 2016-2021 թվականներին գլխավորում էր Ուկրաինայի հավաքականը։
Հիշեցնենք՝ լեհերը ԱԱ-2022-ում իրենց ելույթներն ավարտեցին 1/8 եզրափակչում 1-3 հաշվով պարտվելով Ֆրանսիայի թիմին։
Աղբյուր ArmSport.am