Լուիս Էնրիկեն պատասխանել է Ատլետիկոն գլխավորելու հավանականության մասին հարցին
Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է Մադրիդի «Ատլետիկոն» գլխավորելու հավանականության մասին հարցին։
«Մարզել Մադրիդի «Ատլետիկո՞ն»։ Նրանք պիտի ինձ ուզեն, սովորական բան է։ Այսօր առաջարկ չունեմ»,-ասել է Էնրիկեն Իբաի Լյանոսի հետ զրույցում։
Հիշեցնենք՝ Իսպանիայի հավաքականը ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով զիջեց Մարոկկոյին ու լքեց պայքարը, իսկ Էնրիկեն հրաժարական տվեց։
Աղբյուր ArmSport.am