Ռաֆաել Լեաուն երջանիկ է ակումբում․ Միլանի նախագահ
«Միլանի» նախագահ Պաոլո Սկարոնին խոսել է թիմի հարձակվող Ռաֆաել Լեաուի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ինձ ասել են, որ Ռաֆաելը երջանիկ է ինչպես քաղաքում, այնպես էլ «Միլանում»։ Պաոլո Մալդինին հոգ է տանում նոր պայմանագրի բանակցությունների մասին, դրա համար էլ ես վստահ ու հանգիստ եմ»,- Սկարոնիի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:
23-ամյա Լեաուն «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալը», «Չելսին» և «Ման Սիթին»։
Աղբյուր ArmSport.am