ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը նոյեմբերին աճել է 30%-ով
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը նոյեմբերին կազմել էգրեթե 249 մլրդ դոլար, ինչը 30%-ով գերազանցում Է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը (191,335 մլրդ դոլար), հաղորդել է երկրի ֆինանսների նախարարությունը։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Reuters գործակալությունից: Բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 10%-ով կամ 29 մլրդ դոլարով՝ հասնելով մինչև 252 մլրդ դոլարի։ Միևնույն ժամանակ ծախսերն աճել են գրեթե 6%-ով կամ 28 մլրդ դոլարով և կազմել 501 մլրդ դոլար։ Մինչդեռ 2023 ֆինանսական տարվա երկու ամսում, որն սկսվել է հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ բյուջեի բացասական հաշվեմնացորդը նվազել է գրեթե 6%-ով կամ 20 միլիարդով՝ հասնելով 336 մլրդ դոլարի։
Ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից բյուջե մուտքագրված եկամուտների ծավալն աճել է 1%-ով՝ հասնելով գրեթե 571 մլրդ դոլարի։ Ծախսերը կրճատվել են գրեթե 2%-ով և կազմել 907 մլրդ դոլար: Իր հերթին ,Интерфаксե գործակալությունը նշում է, որ ԱՄՆ պետական բյուջեի բացասական հաշվեմնացորդը 2022 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, կրկնակի կրճատվել է և կազմել 1,375 տրլն դոլար։ 2020 ֆինանսական տարվա արդյունքներով գրանցվել է 3,1 տրիլիոն դոլարի չափով ռեկորդային դեֆիցիտ։ Բյուջեի հավելուրդ վերջին անգամ գրանցվել է 2001 ֆինանսական տարում։