ESPN-ի լրագրողը մանրամասներ է ներկայացրել Մեսսիի ու Վեգորստի կոնֆլիկտից
ESPN-ի լրագրող Էստեբան Էդուլը, որը ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի Նիդերլանդների դեմ խաղից հետո հարցարզույց էր վերցրել Լիոնել Մեսսիից, պատմել է հարձակվողի և հոլանդացի խաղացող Վաուտ Վեգորստի կոնֆլիկտի մանրամասները։
«Խաղից հետո բոլորն էին վիճում տրիբունայի ներքևում, ոչ միայն Մեսսին: Վան Դեյքը Օտամենդիի հետ վիճում էր ինչ-որ բանի շուրջ։ Մեսսիի զայրույթը հիմնականում պայմանավորված էր 11-մետրանոցներով, երբ հոլանդացիները փորձում էին ճնշում գործադրել արգենտինացիների վրա։ Վեգորստը թունելում սպասում էր Մեսսիին, մոտեցավ նրան ու խնդրեց նրա մարզաշապիկը։ Լեոն կատաղեց։ Վեգորստը չհասկացավ, կանգ առավ և Մեսսին սկսեց վիրավորել նրան դեռ հարցազրույցի սկսվելուց առաջ։
Մեսսին հարցազրույցի ժամանակ կարելի է ասել ուշադրություն չէր դարձնում ինձ վրա. նա այնքան կատաղած էր, որ չէր նայում ինձ և չէր լսում իմ հարցերը։ Ես նրան հարցրեցի Մոլինային կատարած գոլային փոխանցման, վան Գալի հետ հանդիպման մասին, բայց ոչինչ։ Ես չկարողացա ստիպել նրան պատասխանել: Ինչ-որ պահի, երբ մենք եթերում էինք, ես նրան ասացի. «Հանգիստ, Լեո, ՖԻՖԱ-ում շատ մարդիկ կան, և դու երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել», – Էդուլի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Աղբյուր ArmSport.am