Հայտնի է՝ ով կսպասարկի Ֆրանսիա-Մարոկկո հանդիպումը
Մեքսիկացի մրցավար Սեսար Ռամոսը կսպասարկի ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ռամոսի օգնականները կլինեն նրա հայրենակիցներ Ալբերտո Մորինը և Միգել Էրնանդեսը։ 4-րդ պաշտոնյան կլինի վենեսուելացի Խեսուս Վալենսուելան։
VAR-ի մրցավար է նշանակվել կանադացի Դրյու Ֆիշերը, նրան կօգնի կոլումբացի Նիկոլաս Գալյոն։
Ֆրանսիան ու Մարոկկոն կհանդիպեն դեկտեմբերի 14-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Աղբյուր ArmSport.am