ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Միացյալ Թագավորությունում հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի և Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ:
Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։