Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել. օրակարգում ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունն է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից:
Օրակարգում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հերթական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման համար ձեռնարկված և հետագա քայլերին վերաբերող հարցերն էին։
Նախագահ Հարությունյանը ընդգծել է ներքին և արտաքին բոլոր հնարավորությունների իրացման անհրաժեշտությունը՝ ԱՀ փաստացի շրջափակմանը դիմակայելու և դրա վերացմանը հասնելու նպատակով։
Բոլոր մասնակիցները միաձայն շեշտադրել են Արցախի իշխանությունների վճռականությունը պաշտպանելու Արցախի ժողովրդի կենսական շահերն ու իրավունքները: Որոշում է կայացվել առավոտյան հրավիրել Անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի նիստեր: