Ճապոնիան եւ Նիդեռլանդները կմիանան ԱՄՆ-ին՝ չիպերի Չինաստան արտահանվող տեխնոլոգիաները սահմանափակելու հարցում
Ճապոնիան եւ Նիդեռլանդները ԱՄՆ-ի հետ սկզբունքորեն պայմանավորվել են խստացնել հսկողությունը Չինաստան չիպեր արտադրող առաջադեմ սարքավորումների արտահանման վրա, հայտնում է Bloomberg News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հոկտեմբերին Բայդենի վարչակազմը հրապարակել է մի շարք սահմանափակումներ, որոնց նպատակն է դադարեցնել միկրոսխեմաների արտադրության տեխնոլոգիաների եւ ԱՄՆ-ի արտադրության որոշ միկրոսխեմաների արտահանումը Չինաստան:
Ի լրումն սարքավորումների ամերիկյան որոշ մատակարարների, ճապոնական Tokyo Electron Ltd-ն եւ լիտոգրաֆիայի հոլանդացի մասնագետ ASML Holding NV-ն երկու կարեւոր դերակատարներ են եղել, որոնք անհրաժեշտ էին պատժամիջոցների արդյունավետությունն ապահովելու համար, ինչը նրանց կառավարությունների կողմից այս սահմանափակումների ընդունումը դարձրել է առանցքային կարեւոր իրադարձություն:
Նոր սահմանափակումների մասին կարող են հայտարարվել առաջիկա շաբաթների ընթացքում։