Գազայի իշխանությունները հռոմեական ժամանակների ավելի քան 60 գերեզման են հայտնաբերել
ՀԱՄԱՍ շարժման Գազայի ղեկավարությունը հայտնել է հռոմեական դարաշրջանի ավելի քան 60 դամբարանների հայտնաբերման մասին, գրում է Associated Press լրատվական գործակալությունը:
Ներկրոպոլիսը հայտնաբերվել է անցյալ տարի՝ բնակարաշինության ոլորտում նախագծի իրականացման ժամանակ, եւ մինչեւ հիմա այնտեղ հնագիտական պեղումներ են տեղի ունենում:
ՀԱՄԱՍ-ի հնությունների եւ զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչ Խիամ ալ-Բիթարն ասել է, որ հայտնաբերվել է 63 դամբարան, որոնցից մեկում առկա ոսկորներն ու արտեֆակտները թվագրվում են երկրորդ դարին: Գտածոներն ավելի լավ ուսումնասիրելու համար ՀԱՄԱՍ-ի փորձագետներն աշխատում են ֆրանսիացիների հետ:
Այժմ հնագույն գերեզմանատունը փակ է, սակայն շինարարությունը չի դադարել, եւ Նեկրոպոլիսը շրջապատված է բազմաբնակարան շենքերով։ Ավելի վաղ նշվել էր, որ տեղացիները ավանակներին բեռնված սայլերով մակագրություններով դագաղներ եւ աղյուսներ են դուրս բերել: