Մոդրիչը ֆուտբոլի վարպետ է․ Անչելոտի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է՝ հատկապես ինչն է իրեն ուրախացրել ԱԱ-2022-ում։
«Կարծում եմ՝ հատկապես կարևոր է առանձնացնել դարպասապահների խաղը, հատկապես հետխաղյա 11-մետրանոցներում։ Բոնոն, Լիվակովիչն ու Մարտինեսը վճռորոշ դեր խաղացին։
Ուզում եմ մեկնաբանել նաև նրբությունը, որ ցույց տվեց Նեյմարը Խորվաթիայի դեմ խաղում իր գոլի ժամանակ։ Եվ, իհարկե, նույն խաղում Լուկա Մոդրիչի արդյունավետ ելույթը։ Նա ֆուտբոլի վարպետ է, հատկապես՝ դաշտի կենտրոնում։ Ուզում եմ նաև առանձնացնել Մարոկկոյի հավաքականի նվիրվածությունն ու խաղի հանդեպ վերաբերմունքը։ Շնորհավորանքներս»,- գրել է Անչելոտին սոցցանցերի իր էջերում։