ԱՄՆ օլիմպիական կոմիտեն կողմ է «Փարիզ-2024»-ում ռուսաստանցիների մասնակցությանը
ԱՄՆ օլիմպիական կոմիտեի ղեկավար Սյուզաննա Լայոնսը կողմ է արտահայտվել Ռուսաստանը ներկայացնող մարզիկների՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակցությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
Ուրբաթ օրը Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի է ունեցել օլիմպիական գագաթնաժողովը։ Վերջնական հռչակագրում խոսվել է պաշտպանական միջոցների վերանայման նախաձեռնության համընդհանուր աջակցության մասին, որը բաղկացած է ռուս և բելառուս մարզիկներին թույլ չտալու Օլիմպիական խաղերին մասնակցելուց: Միաժամանակ նշվել է, որ Ռուսաստանի և Բելառուսի դեմ պետք է պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան, որոնք ներառում են մարզիկների ելույթներն առանց ազգային դրոշի և օրհներգի:
«Գուցե ցավալի է խոստովանել, բայց ռուսների բացառումը Օլիմպիական խաղերից մեզ հետ է մղում, նրանց վերադարձը իսկապես կարևոր է (օլիմպիական) շարժման համար: Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք աջակցել ուկրաինացի ժողովրդին և ուկրաինացի մարզիկներին: Միացյալ Նահանգները աջակցում է մրցումներին վերադառնալու հնարավորություններ որոնող այն մարզիկներին, ովքեր ամբողջ կյանքը մարզվել են դրա համար, բայց մենք կտրականապես դեմ ենք նրանց վերադարձին ազգային դրոշի ներքո, քանի որ նրանց երկրները պատժամիջոցների ներքո են»,- Լայոնսի խոսքերն է մեջբերել The Wall Street Journal-ը: