Ֆրանսիան պետք է ջանա, որ գոլ խփի Մարոկկոյին․ Կունդե
Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն մեկնաբանել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում Մարոկկոյի դեմ կայանալիք խաղը։ Մարոկկացիները ողջ մրցաշարի ընթացքում միայն մեկ գոլ էն բաց թողել, այն էլ ինքնագոլ Կանադայի դեմ խաղում (2-1):
«Գիտենք, որ սա թիմ է, որ բացառիկ արդյունքի է հասել, արդեն հաղթել է բարձրակարգ հավաքականների։ Դա արդեն անակնկալ է։ Նրանք արժանի են այստեղ լինելուն, նրանք գերազանց արդյունքների են հասել։
Նրանք շատ հավաք են, նրանց գոտիները շատ նեղ են, արագ են տեղաշարժվում։ Նրանց պաշտպանությունն իրեն հիանալի դրսևորեց, հատկապես, երբ նայում ես՝ ինչ թիմերի են դիմակայել։ Պիտի ջանանք, եթե ուզում ենք նրանց գոլ խփել»,- Կունդեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Աղբյուր ArmSport.am