Ուզբեկստանի վարչապետը պետական կառույցներին արգելել է ամանորյա տոնակատարություններ անել
Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը պետական կառույցներին արգելել է ամանորյա կորպորատիվ երեկույթներ կազմակերպել պետական միջոցների հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է gazeta.uz-ը։
«Կառավարության ղեկավարն արգելել է բոլոր պետական կազմակերպություններին և խոկիմիյաներին (շրջվարչակազմեր-խմբ.) կազմակերպել կորպորատիվ երեկույթներ, տոնական սեղաններ գցել և հրավառություն կազմակերպել բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին»,- պարզաբանում է gazeta.uz-ը։
Ուզբեկական լրատվամիջոցները հայտնում են, որ պաշտոնյաների համար ամանորյա տոնակատարությունների արգելքը պայմանավորված է բյուջետային միջոցների խնայողության անհրաժեշտությամբ։