ՌԴ նախագահի ամենամյա մեծ մամուլի ասուլիսն այս տարի չի կայանա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական դարձած մեծ ասուլիսն այս տարի չի կայանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ նախագահը հնարավորություն կգտնի լրագրողների հետ շփվելու համար:
«Ինչպես և մշտապես անում է նախագահը, նաև օտարերկրյա հանդիպումների ժամանակ»,-ասել է նա:
Նախագահի մեծ մամուլի ասուլիսն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է 2001 թվականից: