Պելեի վիճակը բարելավվել է
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի վիճակը բարելավվել է։ Այս մասին հաղորդում է Globo-ն։
«Պելեի վիճակը առաջընթաց է ապրում, նրա ընդհանուր վիճակը բարելավվում է, դա վերաբերում է հատկապես շնչառական վարակին։ Նրա դուրս գրվելու վերաբերյալ կանխատեսումներ դեռ չկան»,- ասված է աղբյուրի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պելեի մոտ ախտորոշվել է մարմնի ընդհանրացված այտուց, որը նաև հանգեցրել է սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագման, ինչի պատճառով նաև չի կարողանում անձամբ հոգ տանել իր մասին։
Աղբյուր ArmSport.am