Ռոնալդոն ասել է՝ ով է ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտը
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտն է։
«Այս մրցաշարի յուրքանաչյուր խաղով Ֆրանսիան հաստատում է, որ ԱԱ-2022-ի ֆավորիտներից է։ Հիմա ինձ նույնիսկ թվում է, որ նրանք գլխավոր ֆավորիտն են։ Նրանք շատ միասնական թիմ ունեն, թե՛ պաշտպանությունում, թե հարձակման գծում, թե՛ կիսապաշտպանությունում։
Մբապեն կարող է դառնալ մրցաշարի լավագույն խաղացողը։ Նա ինձ մի փոքր հենց ինձ է հիշեցնում, երբ խաղում էի, նա գիտի ինչպես օգտագործել իր ունակությունները, ինչպես մրցակիցներից արագ լինել ու օգտագործել դա թիմակիցներին փոխանցումներ անելու կամ գոլ խփելու համար»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Աղբյուր ArmSport.am