Իսպանիայի հավաքականի նոր մարզիչը չի բացառել, որ Ռամոսը կարող է թիմ վերադառնալ
Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսի մասին։
«Նախկինում աշխատել եմ տարիքային սահմանափակումներ ունեցող թիմերում, հիմա ազատ եմ ցանկացած խաղացողի ընտրելու։ Ես ոչ մեկի առջև չեմ փակում հավաքականի դռները։ Վստահ եմ, որ պետք է օգտագործել երիտասարդությանը, բայց վետերաններն էլ մեզ շատ բան են տվել։ Նրանք շարունակում են հանդես գալ ամենաբարձր մակարդակով։ Հավաքական մուտքը անցաքարտերով հաստատ չի լինի։
Կարո՞ղ է Ռամոսը հավաքական գալ։ Այո, նա լավ մարզավիճակում է։ Լավ որակներ ունեցող ցանկացած խաղացող նման հնարավորություն ունի»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է փոխանցում Football Espana-ն։
Աղբյուր ArmSport.am