ԱՄՆ-ում 90-ամյա տատիկն ավարտել է համալսարանը բուհ ընդունվելուց 70 տարի անց (լուսանկարներ)
ԱՄՆ-ում 90-ամյա կինը համալսարան ընդունվելուց 70 տարի անց կարողացել է ստանալ բարձրագույն կրթության դիպլոմ. անձնական կյանքի հանգամանքները թույլ չեն տվել նրան ամբողջ կյանքում ավարտել ուսումը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ջոյս Դաֆոն ընդունվել է Հյուսիսային Իլինոյսի համալսարան 1951 թվականին. ամերիկուհին ծրագրում էր ստանալ տնային տնտեսագիտության գծով դիպլոմ:
Սակայն հարսանիքն ու երեք երեխաների ծնունդը խանգարել են նրան ավարտել համալսարանը։ Առաջին ամուսնու մահից հետո կինը նորից է ամուսնացել և իր նոր ընտրյալին ևս չորս երեխա պարգևել, արդյունքում սովորելու ժամանակ չի մնացել։
Երեխաներին ու թոռներին մեծացնելով՝ թոշակառուն որոշել է բարձրագույն կրթության դիպլոմ ստանալ։ 2019 թվականին նա կրկին ընդունվել է համալսարան, երեք տարի անց նրան շնորհվել է բաղձալի դիպլոմը։
Կինը խոստովանել է, որ իրեն մեծ աջակցություն են ցուցաբերել թոռներն ու ծոռները, հարազատները տատիկին սովորեցրել են նոութբուք օգտագործել, առցանց դասախոսություններ ու սեմինարներ լսել։