Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին դիվանագիտական նոտա է հղել
Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու արգելքի պատճառով։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Ադրբեջանական կողմը նախօրեին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն և Կաշեն բնակավայրեր այցելելու մտադրություն է ունեցել մոնիտորինգի համար ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը ուղարկված նամակի հիման վրա։
Սակայն հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները և մոտակա բնակավայրերի բնակիչները արգելափակել են ադրբեջանցիների մուտքը հանքավայրերի տարածք։ Այդ կապակցությամբ որոշվել է հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։