ԱՄԷ-ն եւ Իսրայելը վավերացրել են Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիրը
ԱՄԷ արտաքին առեւտրի պետնախարար Թանի Ալ Զեյուդին Twitter-ի իր օգտահաշվում հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իսրայելի կառավարությունները վավերացրել են համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիրը։
Ազատ առեւտրի համաձայնագիրը, որն առաջին անգամ ստորագրվել է մայիսին, կվերացնի կամ կնվազեցնի երկրների միջեւ վաճառվող ապրանքների 96%-ի մաքսատուրքերը։
«ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ ոչ նավթային առեւտուրը 2022 թվականի առաջին ինն ամիսներին հասել է 2 միլիարդ դոլարի, ինչը 114 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ… Փաստաթուղթը կարագացնի այս առաջընթացը, քանի որ մենք հնարավորություններ ենք ստեղծում առանցքային ոլորտներում, ինչպիսիք են առաջադեմ տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիայի աղբյուրները եւ պարենային անվտանգությունը»,- հավելել է Ալ Զեյուդին։