Volkswagen-ի մաս է կազմող Skoda Auto-ն, մտածում է Չինաստանից հեռանալու մասին
Volkswagen-ին մաս կազմող չեխական Skoda Auto ավտոարտադրողը, մտածում է Չինաստանից դուրս գալու մասին եւ վերջնական որոշում կկայացնի հաջորդ տարի, Automobilwoche շաբաթաթերթին է հայտնել գործադիր տնօրեն Կլաուս Զելմերը։
«Մրցակցությունն այնտեղ շատ բարձր է, ուստի մենք մեր չինական համատեղ ձեռնարկության գործընկերոջ հետ կքննարկենք, թե ինչպես ենք ուզում շարունակել մեր գործունեությունը: Եթե մենք ցանկանում ենք կենտրոնացնել մեր էներգիան, արժե ստուգել բոլոր սցենարները եւ հետո որոշում կայացնել», - ասել է Զելմերը:
Ընկերությունը կարող է պարզապես մեքենաներ վաճառել Չինաստանում, այլ ոչ թե այնտեղ արտադրություն ունենալ, նշել է նա`ընդգծելով, որ Skoda-ն ներկայումս ցանկանում է ավելի շատ կենտրոնանալ Հնդկաստանի ուղղությամբ։