Չելսին հետաքրքրված է արգենտինացի պաշտպանով
«Չելսին» հետաքրքրված է Արգենտինայի և «Ատլետիկոյի» պաշտպան Նահուել Մոլինայի ծառայություններով, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը լավ է հանդես եկել 2022 թվականի աշխարհի առաջնությունում, և այժմ «կապտանռնագույնները» ցանկանում են պայմանագիր կնքել նրա հետ: Ղեկավարությունը Մոլինային դիտարկում է որպես Ռիս Ջեյմսի փոխարինող, ով վնասվածքի պատճառով դուրս է մնացել:
ԱԱ-ում պաշտպանը հինգ հանդիպում է անցկացրել Արգենտինայի հավաքականի կազմում՝ խփելով մեկ գոլ և կատարելով արդյունավետ փոխանցում։
Մոլինան այս մրցաշրջանում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում 18 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ առանց գոլի:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Աղբյուր ArmSport.am