Տորինոն ցանկանում է թիմում պահել խորվաթ կիսապաշտպանին
«Տորինոն» ցանկանում է պահել կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչին, ով ակումբում հանդես է գալիս վարձավճարով, հայտնում է Calciomercato-ն:
Իտալական ակումբը պատրաստ է «Վեսթ Հեմին» վճարել 14,5 միլիոն եվրո՝ 25-ամյա խորվաթի իրավունքները գնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Վլաշիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում «Տորինոյի» կազմում՝ դառնալով 4 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Նա «Վեսթ Հեմ» է տեղափոխվել 2021 թվականին` Մոսկվայի ԲԿՄԱ-ից։
Այժմ Վլաշիչը խաղում է Խորվաթիայի հավաքականում, որը դուրս է եկել Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Աղբյուր ArmSport.am