«Օրիոն» տիեզերանավը վայրէջք է կատարել Կալիֆորնիայի ափերի մոտ` ավարտելով անօդաչու թռիչքը դեպի լուսնի ուղեծիր
«Օրիոն» տիեզերանավը վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆորնիայի ափերի մոտ՝ ավարտելով Լուսնի շուրջ առաջին անօդաչու թռիչքը, ուղիղ հեռարձակումը իրականացրել է ՆԱՍԱ-ն:
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ նավի պարկուճը դիպել է օվկիանոսի մակերեսին՝ Սան Դիեգոյից 480 կիլոմետր հեռավորության վրա:
«Հպում… Օրիոնը վերադարձել է Երկիր»,- ասել է ՆԱՍԱ-ի հաղորդավարը՝ տիեզերանավի վերադարձը կատարյալ բնութագրելով։
Առաջիկա րոպեների և ժամերի ընթացքում մասնագետները կիրականացնեն տիեզերանավի պարկուճը բարձրացնելու և Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերական կենտրոն տեղափոխելու աշխատանքները։
25-օրյա առաքելության ավարտին ՆԱՍԱ-ն կվերլուծի փորձարկման ընթացքում ստացված տվյալները, որպեսզի թույլ տա նավի՝ անձնակազմով թռիչքը:
«Օրիոն»-ը, որը մշակվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից համատեղ, նոյեմբերի 16-ին իր առաջին անօդաչու փորձնական թռիչքով բարձրացել է Երկրից՝ «Արտեմիս-1» առաքելությամբ: Առաջին փորձնական թռիչքը նախապատրաստություն էր ապագայում անձնակազմով թռիչքների համար:
Նախատեսվում է, որ «Արտեմիս-2»-ի առաքելությունը անձնակազմով կկայանա 2024 թվականին։