Խորվաթ դարպասապահը կարող է տեղափոխվել Բավարիա
Խորվաթիայի հավաքականի և Զագրեբի «Դինամոյի» դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Մյունխենյան թիմն աշխատում է նոր դարպասապահ ձեռք բերելու ուղղությամբ այն բանից հետո, երբ «Բավարիայի» ավագ Մանուել Նոյերը ոտքի վնասվածք ստացավ և դուրս մնաց մրցաշրջանի մնացած հատվածից, հայտնում է աղբյուրը:
Գերմանական ակումբը դիտարկում է երկու հիմնական տարբերակ՝ Ալեքսանդր Նուբելի վերադարձը «Մոնակոյից» և Դոմինիկ Լիվակովիչի հետ պայմանագիր կնքելը։
Աղբյուր ArmSport.am