Մերձմոսկովյան Պոդոլսկում շմոլ գազը երեք հոգու կյանք է խլել
Մերձմոսկովյան Պոդոլսկի բնակարաններից մեկում հայտնաբերվել է երեք մարդու դի, ենթադրաբար, ընտանիքը կարող է թունավորված լինել շմոլ գազից, քննիչները քրեական գործ են հարուցել, հայտնում է ՌԴ պետական քննչական կոմիտեի Telegram-յան ալիքը։
«2022 թվականի դեկտեմբերի 11-ին իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել Պոդոլսկ քաղաքի մեկ սենյականոց բնակարանում ամուսինների և նրանց 18-ամյա որդու դիերը առանց բռնի մահվան նշանների հայտնաբերելու մասին։ ՌԴ պետական քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքի քննչական վարչությունը հարուցել է քրեական գործ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ ընտանիքի բոլոր անդամների մահը վրա է հասել շմոլ գազից թունավորման հետևանքով։