Աֆղանստանի և Պակիստանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Առնվազն հինգ մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել Կանդահարում աֆղանա-պակիստանյան սահմանին տեղի ունեցած բախման հետևանքով, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Aamaj News-ը:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ի ցերեկը՝ Աֆղանստանի Սփին-Բոլդակ քաղաքի մոտ գտնվող Վեշ Չաման սահմանային անցակետի տարածքում։ Բախման պատճառները չեն հաղորդվում։
Աֆղանստանի աղբյուրները հաղորդում են 5 պակիստանցի զինվորի մահվան մասին, ևս 20-ը վիրավորվել է։ Թալիբան շարժման կողմնակիցների կորուստների մասին չեն հաղորդվում, հայտնի է միայն երեք զոհի մասին։
Նույն շրջանում երկու կողմից զոհերով բախումներ էին գրանցվել նաև նոյեմբերին։