Չինաստանում 2 տարեկան երեխան ընկել է հանրային զուգարանը (լուսանկարներ)
Չինաստանում 2-ամյա երեխան ընկել է հանրային զուգարանը: Փոխանցվում է, որ երեխան ցանկացել է ինքնուրույն օգտվել հանրային զուգարանից,սակայն ընկել է նրա մեջ: Մայրը, տեսնելով, որ երեխան ընկել է անցքը, փորրձել է օգնել նրան, սակայն չկարողանալով նրան դուրս բերել այնտեղից՝ ահազանգել է փրկարարներին:
Երեխան մինչև փրկարարների գալը, ամեն կերպ փորձել է չխեղդվել կղանքի մեջ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հատուկ սարքավորումներով իջել են անցքի մեջ և երեխային դուրս բերել: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: