Թայսոն Ֆյուրին արձագանքել է Անգլիայի հավաքականի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալուն
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, 34-ամյա բրիտանացի Թայսոն Ֆյուրին արձագանքել է Անգլիայի հավաքականի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալուն․
«Գլուխներդ բարձր, տղաներ։ Մենք դեռ կվերադառնանք և կվերցնենք այն, ինչ մերն է։ Մեր երկիրը, մեր տղաներին և հավաքականին աջակցեք ոչ միայն հաղթանակներից հետո»,- գրել է Ֆյուրին սոցիալական ցանցի իր էջերում։
Հիշեցնենք՝ Անգլիայի հավաքականը ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում 1-2 հաշվով պարտվել է Ֆրանսիային։
Նշենք՝ Ֆյուրին դեկտեմբերի 4-ին Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում երրորդ անգամ հաղթել է 38-ամյա բրիտանացի Դերեկ Չիսորային՝ պաշտպանելով տիտղոսը։
Աղբյուր ArmSport.am