Ռոնալդուին պահեստայիններին թողնելը սխալ էր․ Ֆիգուն քննադատել է Սանտուշին
Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն քննադատել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին՝ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի խաղում Կրիշտիանու Ռոնալդուին մեկնարկային կազմում դաշտ դուրս չբերելու համար․
«Դուք չեք կարող հաղթել աշխարհի առաջնությունում՝ Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների նստարանին թողնելով։ Հաղթել եք Շվեյցարիայի՞ն․ հիանալի է, բայց ամեն խաղում այդպես չի լինի։
Ռոնալդուին պահեստայիններին թողնելը սխալ էր, այս պարտության պատասխանատվությունը մարզչինն է»,- ասել է Ֆիգուն։
Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Պորոտուգալիան 0-1 հաշվով զիջել է Մարոկկոյին և լքել պայքարը։
Աղբյուր ArmSport.am