Ռուսական զորքերը շարունակում են հարձակումը Դոնեցկի ուղղությամբ
Ռուսական զորքերը Դոնեցկի ուղղությամբ հարձակման ընթացքում հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի մի քանի հակագրոհներ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Դոնեցկի ուղղությամբ ռուսական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացրել՝ հետ մղելով Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների հակագրոհները որոշակի ուղղություններով։ Մեկ օրում այս ուղղությամբ ոչնչացվել է մինչև 40 ուկրաինացի զինծառայող, երկու զրահապատ մարտական մեքենա և երեք պիկապ», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։