Ադրբեջանում ձյան առատ տեղումների հետևանքով հինգ հազար բաժանորդ մնացել է առանց գազի
Ադրբեջանի հինգ շրջաններում գազի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել ձյան առատ տեղումների հետևանքով։ 5000 բաժանորդ մնացել է առանց գազի, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ազերիգազ»-ի մամուլի ծառայությանը։
Ադրբեջանի մի շարք շրջաններում վերջին մի քանի օրվա ընթացքում անկայուն եղանակային պայմաններ են նկատվել։
«Իմիշլիի, Գուբայի, Գուսարի, Լերիկի, Աստարայի շրջաններում կտրուկ ցրտի պատճառով մի շարք գյուղերում գազամատակարարման խափանում է տեղի ունեցել: «Ազերիգազ» ՓԲԸ-ն մոբիլիզացրել է բոլոր հնարավորությունները ցուրտ եղանակին բաժանորդներին անխափան գազամատակարարում ապահովելու համար:
Սաստիկ եղանակային պայմանները խոչընդոտում են ինտենսիվ աշխատանքին, սակայն, չնայած դրան, լուրջ քայլեր են ձեռնարկվում առանց գազի մնացած 5000 բաժանորդների խնդիրը լուծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։